Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԱԺ-ում «գզվռտոցն» ապահովված է

ԱԺ-ում «գզվռտոցն» ապահովված է
04.03.2016 | 09:42

ՀՀ Ընտրական նոր օրենսգիքը մշակված է և առաջիկայում «կճանապարհվի» ԱԺ։ Կառավարության երեկվա նիստում աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց նախագծի դրույթները և ընդգծեց. «Մշակված նախագծի հիմնական քննարկումների բեռը կտեղափոխվի ԱԺ»։ Այլ կերպ ասած, կառավարությունը հավաքել է նոր օրենսգրքի «կմախքը», իսկ «միս ու արյունը» կձևավորվի քաղաքական դաշտում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ